Աշխարհ

29.08.2015 21:14


Պուտինը, Մերկելը և Օլանդը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինը, Մերկելը և Օլանդը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն:

Երեք երկրների առաջնորդները քննարկել են Ուկրաինայի հակամարտության և դրա լուծման հետ կապված հարցեր և վերահաստատել իրենց պատրաստակամությունը՝ շարունակել կյանքի կոչել Մինսկի համաձայնագիրը: Նաև աջակցություն են հայտնել սեպտեմբերի 1-ից Դոնբասում կրակի լիարժեք դադարեցման գործընթացին:

Նրանք նաև կարծիք են հայտնել, որ Դոնեցկի և Լուգանսկի ընտրությունները կարող են Ուկրաինայում իրավիճակի սրման վտանգ առաջացնել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը