Աշխարհ

31.08.2015 07:57


Եգիպտոսում խորհրդարանական ընտրություններ են նշանակվել

Եգիպտոսում խորհրդարանական ընտրություններ են նշանակվել

Եգիպտոսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերին և նոյեմբերին երկփուլանի խորհրդարանական ընտրություններ է նշանակել։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Առաջին փուլը հոկտեմբերի 18–19–ին կանցկացվի 14 մարզերում, իսկ երկրորդը՝ նոյեմբերի 21–22–ին՝ մյուս բոլոր մարզերում։

Նախորդ խորհրդարանական ընտրությունները Եգիպտոսում տեղի են ունեցել 2012թ.՝ «արաբական գարնանից» հետո։ Այն ժամանակ առաջին տեղը զբաղեցրեց այժմ արդեն դատապարտված նախկին նախագահ Մուրսիի կուսակցությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը