Աշխարհ

31.08.2015 17:10


Թայվանում նորաձև են դառնում տոպրակից հագուստները (լուսանկարներ)

Թայվանում նորաձև են դառնում տոպրակից հագուստները (լուսանկարներ)

Նորաձևության նոր միտում է թափ առնում Թայվանում: Հարյուրավոր երիտասարդներ պնդում են, որ անկրկնելի և նորաձև կարելի է լինել նաև խանութից բերված սովորական տոպրակի մեջ։ Ընդ որում, նման կարծիքի են ոչ միայն երիտասարդ աղջիկները, այլ նաև տղաները:

Համացանցում հայտնված հարյուրավոր նկարներից երևում է, որ նոր ուղղության սիրահարների շրջանում ամենատարածվածը «7-Eleven» խանութի տոպրակներն են, որոնց դիզայնը շատերի կարծիքով շատ նորաոճ և օրիգինալ է:

«The Daily Mail»-ի փոխանցմամբ` չի բացառվում, որ համացանցի օգտատերերին ոգեշնչել է Ավստրալիայում ապրիլին կայացած նորաձևության շաբաթը, երբ «St George New Generation» խմբի մասնակիցները հայտնվել են բեմում՝ պլաստիկ տոպրակները գլխներին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը