Աշխարհ

31.08.2015 20:04


Շվեյցարիայում հատուկ չինացի զբոսաշրջիկների համար գնացքներ են գործարկվել (լուսանկարներ)

Շվեյցարիայում հատուկ չինացի զբոսաշրջիկների համար գնացքներ են գործարկվել (լուսանկարներ)

Նոր գնացքներ են գործարկվել Շվեյցարիայում, որոնք նախատեսված են հատուկ չինացի զբոսաշրջիկների համար: Ըստ «Blick»-ի՝ նման քայլը պայմանավորված է չինացիների «մշակութային առանձնահատկություններով»։

Նշվում է, որ շվեյցարական Ալպերի Ռիգա հանգստավայրի զբոսաշրջիկները բազմիցս բողոքել են չինացի զբոսաշրջիկների պահվածքից գնացքներում։ Բողոքների պատճառ է դարձել չինացիների կոպիտ վարքագիծը, նրանց բազմամարդ կուտակումները գնացքի վագոններում և դռների մոտ: Իսկ ոմանք նույնիսկ պնդում են, որ ականատես են եղել՝ ինչպես են չինացի զբոսաշրջիկները թքում վագոնի հատակին: Այդ պատճառով էլ տեղական երկաթուղային ընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել հատուկ գնացքներ գործարկել, որոնց վագոններն ավելի հաճախակի են մաքրում, իսկ զուգարաններում փակցված են գրառումներ, որոնք մանրամասն նկարագրում են զուգարանից օգտվելու կարգը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը