Լրահոս

31.08.2015 18:00


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Օգոստոսի 30-ին, ժամը 19.00-ին, Երևանի Սիլիկյան հին խճուղու և Գրիգոր Զոհրաբ փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել-վեկտրա» և «Մերսեդես-Բենց C-240» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել-վեկտրա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 30-ին, ժամը 21.00-ին, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շիրազի փողոցի թիվ 48 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 30-ին, ժամը 11.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «քթի շրջանի և աջ ձեռքի վնասվածքով» բուժօգնության է դիմել 88-ամյա մի կին և հայտնել, որ վնասվածքը ստացել է «Կիլիկիա» ավտոկայանում վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տարեց կինը նշված վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 11.30-ին, Երևանի Ծ. Իսակով պողոտայի և Բաբաջանյան փողոցի խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից հետընթաց կատարելու ժամանակ՝ վրաերթի ենթարկվելու հետևանքով, ինչից հետո վարորդը տուժողին իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 30-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Արարատի մարզի ՈՒրցաձոր-Դաշտաքար ճանապարհին` Դաշտաքար գյուղի հատվածում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2121» և «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենաների:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 30-ին, ժամը 08.20-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 53.5-րդ կ/մ-ի հատվածում իրար են բախվել «Օպել Վեկտրա», «Ֆոլքսվագեն» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 30-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Զովաբեր գյուղից Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամաս ընթանալիս գազալցակայանի մոտ բախվել է ճամփեզրի բետոնե պատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 30-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Ալափարս-Արզական ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 30-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ԳԱԶ-330202» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզում` «Գոգդաղ» կոչվող հանդամասում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 29-ին, ժամը 01.50-ին, Երևանի Պարոնյան փողոցի թիվ 11 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 29-ին, ժամը 19.00-ին, Նուբարաշենի խճուղում` Մասիս քաղաք տանող ճանապարհահատվածի կամրջի մոտ, «Պեժո» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենայի:
«ԳԱԶ-31029»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 29-ին, ժամը 11.40-ին, «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նաիրի Զարյան փողոցի թիվ 33/Ա հասցեում գտնվող Արաբկիր վարչական շրջանի դատախազության շենքի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել էլեկտրասյանը, միաժամանակ վրաերթի ենթարկել 80-ամյա կնոջ, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հիվանդանոց է տեղափոխվել նաև «Սուզուկի»-ի 2-ամյա ուղևորը:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 29-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 24-րդ կմ-ին «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան քարշակել է «ԿՎԶ» մակնիշի ավտոմեքենայի, որի ընթացքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿՎԶ»-ին:
«Մերսեդես»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 29-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Մխչյան-Բյուրավան ճանապարհի 1-ին կմ հատվածում իրար են բախվել «ՎԱԶ 21063» մակնիշի 2 ավտոմեքենա, ինչի հետևանքով 1 ուղևոր մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 30-ին, ժամը 01.10-ի սահմաններում, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի Երևանյան խճուղու թիվ 92 հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ռենո Լոգան»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 28-ին, ժամը 22.25-ին, Երևան-Արմավիր ճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «Ֆորդ Էսքորտ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքով օգոստոսի 29-ին, ժամը 16.00-ին, դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 29-ին, ժամը 20.40-ի սահմաններում, «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենան ՀԱԷԿ-Մեծամոր ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել բետոնե սյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 29-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Մերսեդես E 320» մակնիշի ավտոմեքենան Արագյուղ-Զորավան ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից դեպի դաշտամիջյան ձախ հատված, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը