Աշխարհ

01.09.2015 09:45


Օբաման կմասնակցի արկտիկական գոյատևման մրցապայքարին

Օբաման կմասնակցի արկտիկական գոյատևման մրցապայքարին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կմասնակցի «NBC» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Running Wild» կենդանի մնալու շոուին։ Այս մասին գրում է «Reuters»–ը։

Նախագահը կցուցադրի գոյատևման իր ունակությունները Ալյասկայի վայրի բնության գրկում։ Հեռուստաշոուի վարողը բարդ արշավներ է կազմակերպում նշանավոր անձանց համար անտառներով ու լեռներով։

Օբամայի մասնակցությամբ շոուի հեռարձակման ստույգ ամսաթիվը չի նշվում։ Հայտնի է միայն, որ այն սպասվում է 2015թ.։ Այդպիսով Օբաման կդառնա ԱՄՆ առաջին նախագաը, որը մասնակցում է հեռուստաշոուի։

Ավելի վաղ հաղորդմանը մասնակցել են Բեն Սթիլլերը, Քեյթ Հադսոնը, Միշել Ռոդրիգեսը։ Իսկ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման մասնակցել է Օփրա Ուինֆրիի հեռուստաշոուին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը