Աշխարհ

01.09.2015 09:50


Թուրքիայում ձերբակալված բրիտանացի լրագրողներին մեղադրել են ահաբեկչության մեջ

Թուրքիայում ձերբակալված բրիտանացի լրագրողներին մեղադրել են ահաբեկչության մեջ

Թուրքիայի իշխանությունները երկրի հարավ–արևելքում ձերբակալված բրիտանացի երկու լրագրողի կասկածում են ահաբեկչական կազմակերպության համար աշխատելու մեջ։ Այս մասին գրում է «Բի–Բի–Սի»–ն։

Դիարբեքիրի դատարանի վճռով՝ լրագրողները կալանքի տակ կմնան գործը քննելուց հետո։ Նմանատիպ մեղադրանք է ներկայացվել նաև իրաքցի մի թարգմանչի, որն աշխատել է լրագրողների հետ։ Նկարահանող խմբի վարորդն ազատ է արձակվել։

Ձերբակալվածներին մեղադրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» անջատողականների հետ համագործակցելու մեջ։ Իր հերթին «Vice News»–ը հայտարարություն է տարածել, որում անհիմն է համարել իր աշխատակիցներին ներկայացված մեղադրանքները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը