Աշխարհ

01.09.2015 20:26


Կազանում ոստիկանության կապիտանն ատրճանակի սպառնալիքով ձմերուկ է գողացել

Կազանում ոստիկանության կապիտանն ատրճանակի սպառնալիքով ձմերուկ է գողացել

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Թաթարստանի մայրաքաղաք Կազանում։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ ոստիկանության կապիտանը հարբած վիճակում մտել է Բեգիչևա փողոցում գտնվող բանջարեղային խանութներից մեկը և սպառնալով վաճառողին «ИД-79-9Т» մակնիշի տրավմատիկ ատրճանակով՝ ձմերուկ է գողացել, որի արժեքը կազմում էր մոտ 150 ռուբլի:

ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնից հայտնել են, որ տեղի ունեցած միջադեպի ժամանակ ոստիկանը գտնվում էր ծառայությունից դուրս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը