Աշխարհ

01.09.2015 22:00


Նոր «iPhone»–ի գներն արդեն հայտնի են

Նոր «iPhone»–ի գներն արդեն հայտնի են

«TechTastic»-ը վերջապես հրապարակել է շատերի կողմից այդքան սպասված «iPhone 6S» և «iPhone 6S Plus»-ի գները: Նշվում է, որ, ինչպես և նախկինում, գնորդներին հասանելի կլինի սմարթֆոնի հիշողության 3 տարբերակ՝ 16 ԳԲ, 64 ԳԲ և 128 ԳԲ:

Ըստ այդ և մի շարք այլ չափորոշիչների՝ 16 ԳԲ հիշողություն ունեցող «iPhone 6S»-ի համար գնորդները կվճարեն սկսած 699 եվրոյից, 64 ԳԲ-ի համար` սկսած 799 եվրոյից, իսկ 128 ԳԲ-ի համար՝ սկսած 899 եվրոյից:

Իսկ ահա «iPhone 6S Plus»-ի համանման մոդելների գները 100 եվրոյով ավելի բարձր կլինեն: Նշվում է, որ նման գինը տարածվում է նաև «iPhone»-ների ներկայիս սերնդի վրա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը