Աշխարհ

02.09.2015 19:15


Տեխասյան ռեյնջերները կվերապատրաստեն ուկրաինական էլիտար ստորաբաժանումներին

Տեխասյան ռեյնջերները կվերապատրաստեն ուկրաինական էլիտար ստորաբաժանումներին

ԱՄՆ Տեխասի ռեյնջերները սեպտեմբերի վերջին ժամանելու են Ուկրաինա՝ երկրի Ներքին գործերի նախարարության «Սոկոլ» հատուկ ստորաբաժանման 25 ծառայողի վերապատրաստելու համար:

«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հանդիպման ժամանակ պայմանավորվել են ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն ու տեխասյան ռեյնջերների հատուկ ջոկատի ներկայացուցիչները:

«Հետագայում այդ խումբը հատուկ հրահանգիչների դերում ընդգրկվելու է Ուկրաինայի ազգային ոստիկանության «КОРД» հատուկ նշանակության ստորաբաժանումում», - հայտնել են Ուկրաինայի ՆԳՆ մամուլի ծառայությունից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը