Տնտեսական

02.09.2015 17:42


Կստեղծվի ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին

Կստեղծվի ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի 13-րդ նիստը:
Խորհուրդը քննարկել և հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմին ստեղծելու, դրա կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին հարցին: Զեկուցվել է, որ նորաստեղծ տեսչական մարմնում ներդրվելու են կառավարման նոր համակարգ, քննարկման նոր սկզբունքներ և հանրային իրազեկման նոր մոտեցումներ, ինչը կնպաստի տեսչական մարմնի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Այս խորագրի վերջին նյութերը