Աշխարհ

03.09.2015 21:44


Անօդաչու սարքերի միջոցով կվերահսկվի նավթի գողությունը

Անօդաչու սարքերի միջոցով կվերահսկվի նավթի գողությունը

Նիգերիայի «Nigerian National Petroleum Corp» պետական նավթային ընկերությունը նախատեսում է նոր մեթոդներ կիրառել նավթի գողության դեպքերը կանխելու նպատակով։

Ինչպես տեղեկացնում է «Bloomberg»-ը, ընկերությունը նախատեսում է անօդաչու սարքերի միջոցով վերահսկել նավերի տեղաշարժն ափամերձ ջրերում:

Նշվում է, որ նախորդ տարի ընկերությունն արձանագրել է խողովակաշարերի վրա հարձակման մոտ 4 հազ դեպք, իսկ հանցագործների հետ բախումների արդյունքում զոհվել է ընկերության մոտ 350 աշխատակից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը