Աշխարհ

04.09.2015 11:11


Այսօր Հայաստանի հավաքականը կխաղա Սերբիայի հետ

Այսօր Հայաստանի հավաքականը կխաղա Սերբիայի հետ

Այսօր Եվրո–2016 ընտրական մրցաշարի շրջանակներում Հայաստանի հավաքականը մրցակցի դաշտում կխաղա Սերբիայի հավաքականի հետ։

Ներկա դրությամբ՝ թիմերն I ընտրական խմբում զբաղեցնում են վերջին երկու տեղերը. 5 հանդիպումից հետո Հայաստանն ընդամենը մեկ միավոր է հավաքել, իսկ Սերբիան եզրափակում է ցանկը՝ -2 միավորով (Ալբանիայից կրած տեխնիկական պարտությունից և միավորների նվազեցումից հետո)։

Հիշեցնենք, որ Երևանում երկու հավաքականների առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1 հաշվով։

I խմբի առաջատարը Պորտուգալիան է (12 միավոր), 2–րդ և 3–րդ տեղերը կիսում են Դանիան և Ալբանիան (10–ական միավոր)։

Այսօրվա հանդիպման մեկնարկը երևանյան ժամանակով 22:45–ին է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը