Աշխարհ

04.09.2015 18:25


Նովակ. «Ռուսաստանը կկրկնապատկի նավթի արդյունահանումը»

Նովակ. «Ռուսաստանը կկրկնապատկի նավթի արդյունահանումը»

Ռուսաստանը մտադիր է կրկնապատկել նավթի արդյունահանումը Հեռավոր Արևելքում և Արևելյան Սիբիրում: Ինչպես տեղեկացնում է «Газета.Ru»-ն, այդ մասին Արևելյան տնտեսական ֆորումում հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

«Եթե այսօր արդյունահանվում է 58 մլն տոննա նավթ, ապա մոտակա տարիներին նախատեսվում է արդյունահանել 118 մլն», - ասել է Նովակը:

Էներգետիկայի նախարարը նաև նշել է, որ այդ նպատակով կատարվում են ենթակառուցվածքների, նավահանգիստների և արտահանման ուղիների զարգացման աշխատանքներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը