Աշխարհ

04.09.2015 15:29


ԻՊ զինյալները հուղարկավորության երեք աշտարակ են պայթեցրել Փալմիրայում

ԻՊ զինյալները հուղարկավորության երեք աշտարակ են պայթեցրել Փալմիրայում

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինլաները Փալմիրայում հուղարկավորության երեք աշտարակ են պայթեցրել։ Այս մասին գրում է «Reuters»–ը՝ Սիրիայի հնագույն հուշարձանների պաշտպանությամբ զբաղվող պետական գործակալության ղեկավար Մաամուն Աբդուլքարիմի հայտարարությանը հղումով։

Ավերված շինությունները կառուցվել էին մ. թ. ա. 103–44թթ.։

Աբդուլքարիմի խոսքերով՝ զինյալները ոչնչացրել են այն աշտարակները, որոնք ամենալավն էին պահպանվել մինչև մեր օրերը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1–ին ՄԱԿ–ը հաստատեց Բելա անտիկ տաճարի կործանման մասին ստացված տեղեկատվությունը, իսկ մի շաբաթ առաջ ԶԼՄ–ն հայտնեց Բաալ–Շամինա տաճարի ոչնչացման մասին։

Օգոստոսի 19–ին էլ ԻՊ զինյալները հնագույն քաղաքի կենտրոնական հրապարակում մահապատժի էին ենթարկել Փալմիրայի հնությունների համալիրի գլխավոր պահապան Հալեդ Ասադին։

Նշենք, որ ս. թ. մայիսին ԻՊ կողմից զավթված Փալմիրան ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցանկ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը