Աշխարհ

05.09.2015 16:02


Չինացիներին հմայել է «փոքրիկ արքայազնը»՝ Լուկաշենկոյի որդին (տեսանյութ)

Չինացիներին հմայել է «փոքրիկ արքայազնը»՝ Լուկաշենկոյի որդին (տեսանյութ)

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի 10–ամյա որդին հմայել է չինացիներին։ Հոր հետ նա ներկա է եղել Տյանանմեն հրապարակում սեպտեմբերի 3–ին կայացած Հաղթանակի տոնակատարությանը։

Տեղական ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ Կոլյան խոցել է համացանցի օգտատերերի սրտերը, որոնք այժմ նրան «փոքրիկ արքայազն» են անվանում։ Հեռուստաալիքներից մեկը նկատել է, որ «կապուտաչյա ոսկեհեր» արքայազնի հայտնությունը երանգավորել է բավական լուրջ միջոցառումը, իսկ տղայի «հիանալի պահելաձևը» գրավել է բոլորի ուշադրությունը։

Աննկատ չի մնացել նաև այն պահը, երբ ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը գրկել է Կոլյային, իսկ Չինաստանի առաջին տիկին Փեն Լիյուանը համբուրել է տղայի այտը։ Դրանից հետո երեխան, չիմանալով՝ ինչ անել այդուհետև և ինչ կեցվածք ընդունել պաշտոնական լուսանկարի համար, սկսել է զվարճալիորեն պտտվել տեղում։

Տոնակատարությանը Կոլյայի հայտնվելուց կես ժամ անց «Բելառուսի նախագահի որդին» հեշթեգը դարձել է ամենահայտնիներից մեկը համացանցի չինական հատվածում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը