Աշխարհ

07.09.2015 19:57


Եղիսաբեթ 2–րդը՝ Անգլիայի ամենահայտնի միապետ

Եղիսաբեթ 2–րդը՝ Անգլիայի ամենահայտնի միապետ

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը ճանաչվել է երկրի պատմության մեջ լավագույն միապետը: «The Sunday Times»-ի համար «YouGov» կազմակերպության կողմից անցկացված հարցումների ընթացքում նման կարծիք են հայտնել Մեծ Բրիտանիայի բնակիչները:

Հարցումների արդյունքում Եղիսաբեթ II-ը հավաքել է 27% ձայն, իսկ 1533-1603թթ. երկիրը ղեկավարող Եղիսաբեթ I-ն արժանացել է հարցվածների ընդամենը 13%-ի հավանությանը: Իսկ ահա Վիկտորյա թագուհին, ով իշխել է 63 տարի և 216 օր, ստացել է ձայների 12%-ը:

Նշվում է, որ Եղիսաբեթ II-ը սեպտեմբերի 9-ին կարող է դառնալ երկրի ամենաերկար պաշտոնավարող միապետը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը