Աշխարհ

08.09.2015 12:55


Խոշոր ահաբեկչություն Թուրքիայում. պայթյունի ցնցումը զգացվել էր նաև Հայաստանում (տեսանյութ)

Խոշոր ահաբեկչություն Թուրքիայում. պայթյունի ցնցումը զգացվել էր նաև Հայաստանում (տեսանյութ)

Ինչպես հայտնել էինք, այսօր առավոտյան Մասիս քաղաքի բնակիչներից «7or.am»–ն ահազանգ էր ստացել, որ խոշոր ցնցում են զգացել քաղաքում և շրջակա գյուղերում։ Վախեցած բնակիչներն արագ դուրս են եկել բնակարաններից ու տներից։

Կապ հաստատելով ՏԿԱԻՆ Փրկարարական ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանի հետ՝ տեղեկացանք, որ ցնցումը պայթյունի հետևանք է եղել. երկրաշարժ չի գրանցվել։ Գրիգորյանը նշել էր, որ պայթյունը ՀՀ–ո՛ւմ չի որոտացել։

Քիչ հետո ՏԿԱԻՆ–ից հայտնեցին, որ այսօր՝ ժամը 09.46-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում պայթյունի ձայն է լսվել:

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Արարատի մարզի Նորամարգ գյուղից 5 կմ հեռավորության վրա` Թուրքիայի տարածքում:

«1tv.ru»–ն էլ հայտնում է, որ պայթեցվել է ոստիկաններ տեղափոխող ավտոբուսը։ 12 մարդ զոհվել է, 4–ը՝ վիրավորվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը