Աշխարհ

08.09.2015 21:49


Զիմբաբվեում փիղը հարձակվել է ճաշող զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)

Զիմբաբվեում փիղը հարձակվել է ճաշող զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Զիմբաբվեի հյուսիսում գտնվող Մանա Պուլս ազգային պարկում, որտեղ անցկացվում են սաֆարի տուրեր:

«fapnews.ru»-ի փոխանցմամբ՝ փղերից մեկը մոտեցել է բացօթյա ռեստորանում նստած՝ ԱՄՆ-ից և Իռլանդիայից եկած զբոսաշրջիկներին, և ընտրելով սեղանի մոտ նստած երկու տղամարդու՝ ժանիքներով հարվածներ հասցրել նրանց:

Բարեբախտաբար, տղամարդկանց հաջողվել է փրկվել: Նրանցից մեկը թեթև վնասվածքներ է ստացել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը