Աշխարհ

09.09.2015 12:30


Համացանցում են Լաս Վեգասում այրված «Boeing 777»–ի տեսանյութերը

Համացանցում են Լաս Վեգասում այրված «Boeing 777»–ի տեսանյութերը

Ականատեսներին հաջողվել է նկարահանել ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքի Մակարան օդանավակայանում օգոստոսի 8-ին թռիչքի ժամանակ բռնկված օդանավը, որը պատկանում է «British Airways» ավիաընկերությանը:

«fapnews»-ի փոխանցմամբ՝ հրդեհը բռնկվել է «Boeing 777»-ի ձախ շարժիչում: Այդ պահին օդանավում 159 ուղևոր և անձնակազմի 13 անդամ կար։

Օդանավի ուղևորներից մեկը՝ Յակոբ Շթեմբերգը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում պատմել է դեպքի մանրամասները:

«Անձնակազմի անդամները բացեցին հետևի դուռը, և ծուխն արագորեն լցվեց օդանավի սրահ։ Խուճապ կսվեց», - գրել է տղամարդը:

Նշվում է, որ մարդկանց տարհանել են՝ օգտագործելով փչովի փրկարարական աստիճանները: Միջադեպի հետևանքով տուժել է 14 մարդ: Դեպքի վայր ժամանած 50 հրշեջ խմբերին 5 րոպեի ընթացքում հաջողվել է մարել կրակը:

Ներկայումս ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդն ուսումնասիրում է դեպքի մանրամասներն ու դիտարկում հնարավոր պատճառները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը