Աշխարհ

09.09.2015 21:45


Թուրքիայում զբոսաշրջիկ է մահացել՝ ընկնելով անկարգելից (տեսանյութ)

Թուրքիայում զբոսաշրջիկ է մահացել՝ ընկնելով անկարգելից (տեսանյութ)

Հերթական ողբերգական դեպքն է գրանցվել Թուրքիայում: Ինչպես տեղեկացնում է «Вести.ru»-ն, Բելդիբիի լողափերից մեկում անկարգելով զբոսանքի ժամանակ երիտասարդ կին է զոհվել, իսկ նրա ամուսինը բազմաթիվ, այդ թվում՝ ողնաշարի կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կնոջ մահվան մասին Իվանին հայտնել է նրա քույրը՝ Ալեքսանդրան, ով այժմ զբաղվում է Իվանին և նրա կնոջ դին Ռուսաստան տեղափոխելու հարցով:

Ալեքսանդրան պատմել է, որ Իվանը և նրա կինը` Ալյոնան, արդեն 4-րդ անգամ էին մեկնել արտերկիր հանգստի, և ամեն ինչ ընթանում էր դասական սցենարով՝ 4-աստղանի հյուրանոց, լողափ, փչած ներքնակի վրա զբոսանքներ և այլն: Եվ ոչ ոք չէր էլ պատկերացնում, որ անկարգելով զբոսանքի ժամանակ այն չի դիմանա ուժեղ քամուն, և ամուսնական զույգը ցած կընկնի 100 մետր բարձրությունից:

Նշվում է, որ Իվանին և նրա կնոջ դին տեղափոխելու են Սանկտ Պետերբուրգ մոտակա օրերին: Դեպքի առթիվ քննություն է սկսվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը