Լրահոս

10.09.2015 12:45


Ձորագետում գայլերի ոհմակը ոչխարներ է հոշոտել

Ձորագետում գայլերի ոհմակը ոչխարներ է հոշոտել

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11.05-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Կողես գյուղին հարակից Ձորագետի ձորում նախորդ գիշերվա ընթացքում գայլերի ոհմակը հարձակվել է ոչխարների վրա. տասը հոշոտվել է, տասը՝ վիրավորվել, իսկ մյուս տասը՝ կորել:

Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԱԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու աշխատակիցը, մարզպետը, փոխմարզպետը և գյուղապետը:

Մարզպետարանում կազմվել է հանձնաժողով հետագա գործողությունները քննարկելու առընչությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը