Տնտեսական

10.09.2015 13:37


Օտարված բնակելի տարածքների բնակիչները մտադիր են նստացույց սկսել

Օտարված բնակելի տարածքների բնակիչները մտադիր են նստացույց սկսել

Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի գործողություն են իրականացրել Հանրապետության 32, Ֆիրդուսի 33, Կոնդ թաղամասերի և Բյուզանդ փողոցի բնակիչները։

Նրանք նշել են, որ արդեն 7 տարի է՝ մնացել են առանց տանիքի, Կառավարությունն էլ անընդհատ խոստանում է հարցին լուծում տալ, բայց այդպես էլ ոչինչ չի ձեռնարկում։

Բողոքի գործողության մասնակիցները զգուշացրել են, որ եթե իրենց հարցը չլուծվի, նստացույց կսկսեն։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4–ին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել էր Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին: Ինչպես տեղեկացրել էին ՀՀ կառավարությունից՝ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության ներկայացուցիչները նշել էին, որ արդեն իսկ բնակարանների փաստաթղթերը հանձնվել են բնակիչներին, իսկ փոխհատուցման համապատասխան գործընթացը կսկսվի առաջիկայում՝ ըստ սահմանված ժամանակացույցի: Բացի այդ, նշվել էր, որ ամբողջությամբ վճարվել է բնակիչների բնակվարձը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը