Աշխարհ

11.09.2015 09:51


ԱՄՆ–ը 10 հազ սիրիացի փախստական կընդունի

ԱՄՆ–ը 10 հազ սիրիացի փախստական կընդունի

ԱՄՆ–ը ստիպված է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ ստանձնել և անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռնարկել իշխանությունների՝ մինչև 10 հազ սիրիացի փախստական ընդունելու որոշման կապակցությամբ։ Այս մասին, «Գազետա»–ի փոխանցմամբ, գրում է «Reuters»–ը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստի խոսքերով՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավելի վաղ խնդրել էր դաշնային գործակալություններին պատրաստվել փախստականների ժամանմանը։

Սպիտակ տունը հայտարարել էր, որ կուսումնասիրի Եվրոպային օգնելու տարբերակները փախստականների ճգնաժամը լուծելու համար։

Հայտնի է, որ ԱՄՆ–ը Սիրիային արդեն մոտ 4 մլրդ դոլարի մարդասիրական օգնություն է տրամադրել, որից 1 մլրդ դոլարն՝ այս տարի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը