Աշխարհ

11.09.2015 18:25


ՌԴ–ում շենքի ապամոնտաժման ժամանակ մարդու բետոնապատ կմախք են գտել

ՌԴ–ում շենքի ապամոնտաժման ժամանակ մարդու բետոնապատ կմախք են գտել

Սարսափ առաջացնող բացահայտում են արել ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Խամովկնիկների շրջանում աշխատող շինարարները:
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ` Պոգոդինսկայա 10 հասցեում գտնվող շենքի ապամոնտաժման աշխատանքների ժամանակ պատերից մեկում շինարարները հայտնաբերել են մարդու բետոնապատ մարմին։
Այդ փաստը հաստատել է նաև ՌԴ ՆԳՆ Մոսկվայի մամուլի ծառայությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը