Աշխարհ

11.09.2015 12:00


Թուրքիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ

Թուրքիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ

Թուրքիայում բախումները շարունակվում են։ Ինչպես հայտնում է «Անադոլու» պարբերականը, Դիարբեքիրի կենտրոնում քուրդ զինյալները հարձակվել են ճաշարաններից մեկում ապուր ուտող թուրք ոստիկանների վրա: 4 մարդ վիրավորվել է։ Նրանցից 3–ը ոստիկան է, մյուսը՝ քաղաքացիական անձ: Երկուսի վիճակը ծանր է:

«Հուրրիեթ»–ն էլ հայտնում է, որ Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերը ոչնչացնելու նպատակով թուրքական ռազմական ինքնաթիռները Դիրաբեքիրում կրկին օդ են բարձրացել և ավիահարվածներ հասցրել:

Իսկ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ Դիարբեքիրում գտնվող գրասենյակի վրա զինված հարձակում է իրականացվել։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Փոխհրաձգություն է սկսվել ոստիկանների և հարձակումն իրականացրած անձանց միջև։ Վերջիններին հաջողվել է թաքնվել դեպքի վայրից։ Ոստիկաններից մի քանիսը վիրավորվել է:

Շըրնակ նահանգի Ջիզրե շրջանում էլ համաճարակ է սկսվել։ Զինված հարձակումների պատճառով այնտեղ ո՛չ ջուր, ո՛չ էլեկտրականություն կա։ Առկա է նաև սննդի և դեղորայքի պակաս:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը