Աշխարհ

11.09.2015 21:35


Պսկովցի լուսանկարիչը 10 հազ դոլար գրանտ է ստացել «Instagram»-ից և «Getty Images»–ից (լուսանկարներ)

Պսկովցի լուսանկարիչը 10 հազ դոլար գրանտ է ստացել «Instagram»-ից և «Getty Images»–ից (լուսանկարներ)

ՌԴ Պսկով քաղաքում ապրող լուսանկարիչ Դմիտրի Մարկովը 10 հազ դոլար գրանտ է ստացել «Instagram»-ից և «Getty Images» ֆոտոգործակալություններից: Այդ մասին բլոգերը, որին հետևում է 30 հազ մարդ, հայտնել է «Instagram»-ի իր էջում:

«2 տարի առաջ ես էջ եմ բացել ֆոտոակնարկների համար, և չէի էլ կարող պատկերացնել, որ այն դառնալու է իմ ամենասիրած նախագիծը: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր այս ողջ ընթացքում հետևել են էջին: Ձեր ուշադրությունը դրդում է ինձ ավելի շատ լուսանկարել: Եվ այժմ դրա համար շարժառիթ է դառնում նաև «Գեթթիի» և «Ինսթագրամի» աջակցությունը: Շնորհակալ եմ այդ հնարավորության համար», - ասված է հաղորդագրության մեջ:

Իր շահույթը Մարկովը պատրաստվում է ծախսել Ռուսաստանի որբ երեխաների խնդիրների լուսաբանման վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը