Աշխարհ

12.09.2015 11:36


Թուրքիայի օդուժը ռմբակոծել է Հյուսիսային Իրաքում քրդերի դիրքերը

Թուրքիայի օդուժը ռմբակոծել է Հյուսիսային Իրաքում քրդերի դիրքերը

Ուրբաթ գիշեր Թուրքիայի օդուժը հատուկ գործողություն է իրականացրել Հյուսիսային Իրաքում՝ ռմբակոծելով Քրդստանի աշխատավոր կուսակցության դիրքերը։ Այս մասին հայտնում է «NTV»–ն։

Նշվում է, որ օդ է բարձրացվել F-16 տիպի 21 կործանիչ։ 80 ավիառումբ է նետվել քրդական մի շարք շրջանների վրա, ինչի հետևանքով զոհվել է 60 զինյալ։ Ոչնչացվել է նաև սպառազինության պահեստ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը