Աշխարհ

12.09.2015 20:20


Մոսկվայում լաբրադորը մի քանի օր փակված է մնացել մեքենայում

Մոսկվայում լաբրադորը մի քանի օր փակված է մնացել մեքենայում

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Սոկոլնիկի վարչական շրջանի բնակիչներին հաջողվել է փրկել մի քանի օր շարունակ փակ մեքենայում մնացած լաբրադոր տեսակի շանը:

«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ` Սոկոլնիկի շրջանի ՆԳՆ է դիմել մի տղամարդ` խնդրելով ազատել մի փակ մեքենայում առանց կերի և ջրի մնացած շանը:

«Դեպքի վայր ժամանած տեղամասային ոստիկանը տվյալների բազայի օգնությամբ գտել է մեքենայի տիրոջը, սակայն նրա հետ օպերատիվ կերպով կապ հաստատելու որևէ հնարավորություն չկար: Այդ ընթացքում մեքենայի սրահում գտնվող շունը կարող էր մահանալ քաղցից և ծարավից: Այդ իսկ պատճառով, բազմաթիվ ականատեսների ներկայությամբ, ոստիկանը և բնակիչները զգուշորեն իջեցրել են մեքենայի դռներից մեկի ապակին և ազատել պատանդ լաբրադորին: Դրանից հետո ապակին նորից բարձրացրել են», - պատմել է մայրաքաղաքի ՆԳՆ կենտրոնական վարչության մամուլի ծառայության պետ Անդրեյ Գալիակբերովը:

Նշվում է, որ մինչև մեքենայի տիրոջ հետ կապ հաստատելը շանն իր մոտ է պահել փրկարարկան աշխատանքներին ակտիվ մասնակցող կինը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը