Աշխարհ

15.09.2015 10:50


Մոսկվայում գտնված կտրված ձեռքը պատկանում է կենդանի կնոջ (տեսանյութ)

Մոսկվայում գտնված կտրված ձեռքը պատկանում է կենդանի կնոջ (տեսանյութ)

Նախօրեին Մոսկվայի Դմիտրովսկի խճուղու տներից մեկի բակում դպրոցականները հողի միջից մարդկային ձեռք էին գտել։ «LifeNews»–ի փոխանցմամբ՝ երեխաները դիմել են մեծահասակներին, որոնք էլ ոստիկանություն են կանչել։

«Ձեռքը գետնի տակ է մնացել բավական երկար, իսկ քիչ հեռու հայտնաբերվել են հագուստի և կոշիկի մնացորդներ»,– ասել էր իրավապահ մարմիններում «LifeNews»–ի աղբյուրը։

Ոստիկանությունը ենթադրել էր, որ կինը, հավանաբար, սպանվել է։ Դեպքի վայրում քննություն էր սկսվել։ Ավելի ուշ, սակայն, պարզվել է, որ գտնված ձեռքը պատկանում է կենդանի կնոջ, որը տուժել է ՃՏՊ–ից։

Ոստիկանությունը պարզել է, որ սեպտեմբերի 3–ին այն վայրում, որտեղ գտնվել է ձեռքը, բեռնատարը 40–ամյա կնոջ է վթարի ենթարկել։ Պատահարի հետևանքով տուժած կինը ողջ է մնացել, սակայն բեռնատարի հարվածից նրա ձեռքը կտրվել է։ Բուժաշխատողները կնոջը հոսպիտալացրել են քաղաքի հիվանդանոցներից մեկը՝ առանց հաղորդելու, որ չեն գտել ձեռքը։ Երեխաներն էլ կանգառի շրջակայքում զբոսանքի ժամանակ գտել են այն։

Ներկայումս Յուլյա Վ.–ն հիվանդանոցում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը