Աշխարհ

15.09.2015 11:09


PKK–ն հարձակումներ է իրականացրել Դիարբեքիրում, Մարդինում և Յուքսեքօվայում

PKK–ն հարձակումներ է իրականացրել Դիարբեքիրում, Մարդինում և Յուքսեքօվայում

«Քրդական բանվորական կուսակցությունը» (PKK) հարձակումներ է իրականացրել Դիարբեքիրում, Մարդինում և Յուքսեքօվայում: Ինչպես հայտնում է «Թարաֆ»–ը, վիրավորվել է 5 մարդ, որոնցից 2-ը ոստիկան է, 3-ը՝ քաղաքացիական անձ:

Երկրի տարբեր հատվածներում PKK–ի և Թուրքիայի ուժայինների միջև բախումների հետևանքով սպանվել է նաև 3 ուժային, 15–ը՝ վիրավորվել։ PKK-ի 15 զինյալ ձերբակալվել է, ևս 3–ը չեզոքացվել են։

Վիրավորված քաղաքացիական անձանց թվում կա նաև երեխա։

Բինգյոլ նահանգի Կարլըովա-Էրզրում ավտոմայրուղու վրա էլ PKK-ի զինյալները կրակ են բացել Էրզրումից Բինգյոլ գնացող զինվորական մեքենայի վրա։ Վիրավորվել է 1 սերժանտ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը