Աշխարհ

15.09.2015 11:29


Պենտագոնը հայտարարել է, որ ՌԴ–ն ավիաբազա է կառուցում Սիրիայում

Պենտագոնը հայտարարել է, որ ՌԴ–ն ավիաբազա է կառուցում Սիրիայում

ԱՄՆ պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ ռուսական ռազմական տեխնիկայի և զինվորների տեղափոխումը Սիրիա նշանակում է, որ Ռուսաստանը պատրաստվում է սիրիական Լաթաքիայում ավիաբազա ստեղծել: Այս մասին տեղեկացնում է «Reuters»-ը:

«Մենք տեսնում ենք իրերի և մարդկանց տեղաշարժը, ինչը կարող է վկայել Ռուսաստանի ծրագրերի մասին՝ օգտագործել Լաթաքիայի հարավում գտնվող բազան՝ որպես ավիաբազա», - հայտարարել է Պենտագոնի մամուլի խոսնակ Ջեֆ Դեյվիսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը