Աշխարհ

16.09.2015 09:50


Սպիտակ տունը կոչ է արել ՌԴ–ին ավելի կառուցողական օգնություն ցուցաբերել ԻՊ դեմ պայքարում

Սպիտակ տունը կոչ է արել ՌԴ–ին ավելի կառուցողական օգնություն ցուցաբերել ԻՊ դեմ պայքարում

ԱՄՆ–ը կոչ է արել ՌԴ–ին ավելի կառուցողական լինել Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարող միջազգային կոալիցիայի հետ փոխգործակցության մեջ։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստին հղումով։

Վերջինը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է ավելի ակտիվ մասնակցի ահաբեկչության դեմ պայքարին, այլ ոչ թե մեծացնի իր ռազմական ներկայությունը Սիրիայում։

Էռնեստը նաև նշել է, որ տեղեկատվություն չունի այն մասին՝ արդյոք Օբաման հեռախոսազրույց կունենա՞ ՌԴ նախագահ Պուտինի հետ այդ հարցով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը