Աշխարհ

16.09.2015 10:05


Պեսկովը հերքել է Պուտինի և Էլթոն Ջոնի հեռախոսազրույցի մասին լուրերը

Պեսկովը հերքել է Պուտինի և Էլթոն Ջոնի հեռախոսազրույցի մասին լուրերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի խոսել բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնի հետ։
Այս մասին, «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, ասել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ես պատասխանատու կերպով հայտարարում եմ՝ Պուտինը հեռախոսազրույց չի ունեցել Էլթոն Ջոնի հետ»,–նշել է Պեսկովը։

Խոսնակը նաև ընդգծել է՝ եթե սըր Ջոնը ցանկանա ինչ–որ թեմաներ քննարկել նախագահ Պուտինի հետ, այդ թվում՝ սեռական փոքրամասնություններին առնչվող, ապա հարկավոր է համապատասխան դիմում ուղարկել նախ։

«Պուտինը միշտ պատրաստ է պարզաբանել գործերի իրական դրությունը»,–հավելել է խոսնակը։

Ավելի վաղ Էլթոն Ջոնն «Ինսթագրամի» իր էջում գրել էր, որ խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը