Աշխարհ

16.09.2015 19:15


Վրաստանը խնդրում է ՆԱՏՕ–ի անդամակցությունը ՌԴ գործողությունների պատճառով

Վրաստանը խնդրում է ՆԱՏՕ–ի անդամակցությունը ՌԴ գործողությունների պատճառով

Վրաստանը հույս ունի արագ անդամակցել ՆԱՏՕ–ին Ուկրաինայում տիրող իրավիճակի և Ռուսաստանի գործողությունների պատճառով։ Այս մասին, «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ, Լոնդոնում իր ելույթի ժամանակ ասել է Վրաստանի ՊՆ ղեկավար Թինաթին Հիդաշելին։

«Մենք խնդրում ենք ՆԱՏՕ–ին, որ առաջիկայում Վարշավայում նախատեսված գագաթաժողովին Վրաստանի հարցը ներառի իր ծրագիր։ Մենք ուզում ենք մի խմբում լինել Չեռնոգորիայի հետ։ Մենք անդամության հույս ունենք, ձգտում ենք դրան ՌԴ գործողությունների պատճառով։ Մենք տեսնում ենք՝ ինչ է այժմ կատարվում Ուկրաինայում, հասկանում ենք՝ ինչ կարող է տեղի ունենալ Մոլդովայում, և Վրաստանը հաջորդը կլինի»,–ասել է նախարարը՝ ընդգծելով, որ շրջագայության է մեկնել Եվրոպա՝ ՆԱՏՕ–ի անդամ պետությունների առաջնորդներին հիշեցնելու Վրաստանի՝ դաշինքին որքան հնարավոր է՝ շուտ միանալու ցանկության մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը