Աշխարհ

16.09.2015 13:15


Քադիրով. «ՌԴ–ից զինյալների պատրաստմանը հակազդելու ծրագիր ուրվագծված է»

Քադիրով. «ՌԴ–ից զինյալների պատրաստմանը հակազդելու ծրագիր ուրվագծված է»

Սիրիայում ՌԴ–ից և ԱՊՀ երկրներից զինյալների պատրաստությանը հակազդելու ծրագիր ուրվածգված է։ Այս մասին «ВКонтакте»–ի իր էջում գրել է Չեչնիայի առաջնորդ Ռամզան Քադիրովը։

«Ես Հյուսիսային Կովկասի իմ գործընկերների, ինչպես նաև Անվտանգության դաշնային ծառայության և այլ հատուկ ծառայությունների հետ սերտ համագործակցությամբ հանձնարարել եմ ակտիվորեն նախազգուշական աշխատանքներ տանել։ Իրական արդյունքների հասնելու համար այդ չարիքի դեմ հարկավոր է պայքարել համընդհանուր ջանքերով։ Մենք կոնկրետ գործողությունների ծրագիր ենք ուրվածգել»,–գրել է Քադիրովը։

Չեչեն առաջնորդը նաև ընդգծել է, որ Չեչնիայում իրավիճակի կայունությունն ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի շնորհիվ է, սակայն հավելել է, որ չպետք է փափկել։

Ավելի վաղ Քադիրովը պահանջել էր անվավեր համարել այն չեչենների անձնագրերը, որոնք որոշել են միանալ «Իսլամական պետությանը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը