Աշխարհ

16.09.2015 17:49


Ուսանողները գտել են 2 տարի առաջ տիեզերք ուղարկված տեսախցիկները (տեսանյութ)

Ուսանողները գտել են 2 տարի առաջ տիեզերք ուղարկված տեսախցիկները (տեսանյութ)

Ամերիկացի ուսանողների խումբը 2 տարի առաջ հետաքրքիր փորձարկում է կատարել՝ տիեզերք բաց թողնելով հելիումով լի փուչիկը, որին ամրացված էին երկու տեսախցիկ և մի սմարթֆոն։ Վերջերս նրանք գտել են իրերը, որոնք ընկել են Մեծ կանյոնի շրջանում։

Իրենց անսպասելի գտածոյի մասին երիտասարդները գրել են «Reddit» հայտնի առցանց ֆորումում։

Ուսանողները բաց էին թողել փուչիկը Մեծ կանյոնի շրջանում, որը 30 կմ թռչելուց հետո պայթել էր։ Նրան ամրացված տեսախցիկներն ու սմարթֆոնն ընկել են թռիչքի վայրից մոտ 80 կմ հեռավորությամբ գտնվող անտառը։ Թռիչքը մեկուկես ժամ է տևել։

Սկզբում ուսանողները որոշել են գտնել սմարթֆոնի անկման վայրը GPS տվյալներով, որոնք սմարթֆոնը փոխանցում էր։ Մինչ հետազոտողները մտածում էին, որ իրենց սարքավորումները հավետ կորել են, օգնություն եկավ այնտեղից, որտեղից չէին սպասում։

Սմարթֆոնի և տեսախցիկների տուփն արշավի ժամանակ հայտնաբերել է «AT&T» ամերիկյան բջջային օպերատորի աշխատակցուհին։ Բերելով գտածոն իր աշխատավայր՝ նա SIM քարտի միջոցով գտել է սարքի տիրոջը։

Շուտով երիտասարդները ստացել են իրենց տեսագրությունները և մոնտաժելով՝ գրավիչ տեսահոլովակ ստացել ստրատոսֆերայում զոնդի ճանապարհորդության մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը