Աշխարհ

17.09.2015 11:30


Ուկրաինան նոր սև ցուցակ է կազմել

Ուկրաինան նոր սև ցուցակ է կազմել

Ուկրաինայի թարմացված պատժամիջոցային ցանկ են ներառվել ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն, Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը, Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը, երեխաների իրավունքների պաշտպան Պավել Աստախովը։ Այս մասին ասվում է նախագահ Պյոտր Պորոշենկոյի մամլո ծառայության կայքում հրապարակված հրամանագրում։

Պատժամիջոցները վերաբերում են նաև Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնին, ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևին, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Վլադիմիր Ֆորտովին, «Արդարացի Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովին և գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչևին։

Նոր ցանկում նաև ռուս լրագրողներ կան, այդ թվում՝ «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Դմիտրի Կիսելյովը, «Լուրեր–Ղազախստան» պարբերականի գլխավոր խմբագիրը և «ՌԻԱ նովոստի»–ի աշխատակիցներ։

Պատժամիջոցային ցանկում են նաև Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների առաջնորդներ Ալեքսանդր Զախարչենկոն և Իգոր Պլոտնիցկին։

Ավելի վաղ Պորոշենկոն հայտարարել էր, որ ՌԴ դեմ պատժամիջոցների ընդլայնված ցուցակ է ներառվել 400 ֆիզիկական և 90 իրավաբանական անձ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը