Աշխարհ

17.09.2015 19:50


ԵՄ–ն «KitKat» շոկոլադի ձևն առանձին ապրանքանիշ գրանցելու հիմք չի ընդունել

ԵՄ–ն «KitKat» շոկոլադի ձևն առանձին ապրանքանիշ գրանցելու հիմք չի ընդունել

ԵՄ գերագույն դատական մարմինը հրաժարվել է հայտնի «KitKat» շոկոլադի ձևն առանձին ապրանքանիշ գրանցելու հիմք ընդունել:

Ինչպես տեղեկացնում է «The Guardian»-ը, թեև «Nestle» ընկերության ներկայացուցիչները դատարանում պնդել են, որ շոկոլադի ձևը գնորդների մոտ լիովին նույնականացվում է առանձին ապրանքանիշի հետ, «Cadbury» ընկերության ներկայացուցիչները դատարանում հետևողականորեն փորձել են կանխել «KitKat»-ի՝ առանձին ապրանքանիշ դառնալը:

Նշվում է, որ թեև «Cadbury»-ի ներկայացուցիչները լիովին բավարարված են դատարանի որոշմամբ, սակայն վերջնական դատավճիռը պետք է կայացնի Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը։

Եթե «Nestle» ընկերությունը հաղթի, քաղցրավենիք արտադրող մյուս ընկերություններն այլևս իրավունք չեն ունենա արտադրել «KitKat»-ի ձևի շոկոլադ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը