Աշխարհ

17.09.2015 14:46


Թուրքիան մարտական ինքնաթիռներով ու ուղղաթիռներով ավիահարվածներ է հասցրել Թունջելիում PKK դիրքերին

Թուրքիան մարտական ինքնաթիռներով ու ուղղաթիռներով ավիահարվածներ է հասցրել Թունջելիում PKK դիրքերին

Թուրքական «Milliyet» թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արևելքում գտնվող Թունջելի (Դերսիմ) նահանգում երեկ երեկոյան սկսվել է լայնամասշտաբ ռազմական գործողություն՝ տարածաշրջանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալներից մաքրելու համար։

«ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը հայտնում է, որ այսօր այդ գործողությունն ընդլայնվել է, դրանում ներգրավվել են մարտական ինքնաթիռներ։ Թուրքական կողմի տվյալներով՝ նահանգի Օվաջըք շրջանի անտառապատ գոտում թաքնվել է 50 PKK-ական։

Այդ հատված են ուղարկվել անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), որոնց տվյալների ստացումից հետո օդ են բարձրացվել մարտական ինքնաթիռներ՝ սկսելով ռմբահարումները PKK-ականների ենթադրյալ գտնվելու գոտում։

Մարտական ինքնաթիռների ռմբակոծություններից հետո Թունջելիի ժանդարմերիայի հրամանատարությունը «Սիկորսկի» տիպի ուղղաթիռներով տվյալ տարածքում իջեցրել է հատուկջոկատայինների թիմ։

Մանրամասները՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը