Տնտեսական

18.09.2015 12:06


Արարատի բնակիչները փակել էին Երևան-Մեղրի ավտոճանապարհը

Արարատի բնակիչները փակել էին Երևան-Մեղրի ավտոճանապարհը

Այսօր առավոտյան Արարատի մարզի Փոքր Վեդի, Լուսառատ, Տափերակ, Այգեզարդ, Այգեպատ, Վերին Արտաշատ, Քաղցրաշեն գյուղերի բնակիչները փակել էին Երևան–Մեղրի ավտոճանապարհի Խոր Վիրապի հատվածը։ Գյուղի բնակիչները պահանջում էին մթերել իրենց խաղողը, որը, նրանց խոսքերով, փչանում է դաշտերում, բանկերից վերցրած վարկը չեն կարողանում փակել։

Գյուղացիների խոսքով՝ դեռ գարնանը գյուղնախարարը խոստացել էր, որ ողջ խաղողը կմթերվի, բայց այսօր այն մնացել է գետնին։

Փողոցը փակելուց մի քանի ժամ անց գյուղնախարար Սերգո Կարապետյանը ցուցարարներին հրավիրել է Արարատի Մշակույթի տուն՝ հանդիպման։ Նրանք բացել են մայրուղին և ոտքով հասել Մշակույթի տուն, սակայն վերև բարձրանալ հրաժարվել են. պահանջել են, որ նախարարը ցած իջնի։ Որոշ ժամանակ անց Սերգո Կարապետյանն իջել է և կրկին խոսատցել, որ խաղողը կմթերվի։

Գյուղացիներն էլ որոշել են, որ եթե մինչև սեպտեմբերի 21-ն իրենց պահանջը չկատարվի, նորից փակելու են մայրուղին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը