Աշխարհ

18.09.2015 15:23


Պուտինն Էրդողանի և Աբբասի հետ ծրագրում է հանդիպել նույն օրը

Պուտինն Էրդողանի և Աբբասի հետ ծրագրում է հանդիպել նույն օրը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է Մոսկվայում հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ։ «РИА Новости»–ն գրում է, որ այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Այդ հանդիպումները նախատեսված են սեպտեմբերի 23–ին։

«Թուրքիայի նախագահը ներկա է գտնվելու մզկիթի բացմանը, և այդ կապակցությամբ նաև կայանալու է նրա հանդիպումը նախագահ Պուտինի հետ։ Երկկողմ զրույց է տեղի ունենալու։ Ակնկալում են, որ եթե մզկիթի բացմանը ներկա գտնվի նաև Պաղեստինի նախագահ Աբբասը, ապա նրա հետ նույնպես Պուտինն առանձին բանակցություններ կունենա»,–ասել է Պեսկովը։

Միաժամանակ, նա հավելել է, որ դեռ չգիտի՝ անձամբ Պուտինը մասնակցելո՞ւ է այդ մզկիթի բացման արարողությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը