Աշխարհ

18.09.2015 17:04


Պուտինը հետաքրքրվել է Լուկաշենկոյից, թե ինչու է նա լուծում կաթը (տեսանյութ)

Պուտինը հետաքրքրվել է Լուկաշենկոյից, թե ինչու է նա լուծում կաթը (տեսանյութ)

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանել է իր ղազախ գործընկեր Նուրսուլթան Նազարբաևի կշտամբանքին, որ կաթի փոշին լուծում են ջրում և վաճառում։

Լուկաշենկոն նախ մանրամասն պատմել է կաթ արտադրելու տեխնոլոգիայի մասին, ինչը ներկաների տրամադրությունը բավականին բարձրացրել է։

Այնուհետև նա նշել է, որ Ռուսաստանն ու Բելառուսը չորացնում են կաթը, և երբ կաթի արտադրության գագաթնակետը նվազում է, փոշին լուծում են ջրի մեջ, և «նորմալ կաթ է ստացվում»։

Պուտինն էլ կատակել է. «Դա հո գարեջո՞ւր չէ։ Ինչո՞ւ եք կաթը լուծում»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը