Աշխարհ

19.09.2015 17:24


«Google».«Մենք չենք կարդում էլեկտրոնային փոստը»

«Google».«Մենք չենք կարդում էլեկտրոնային փոստը»

«Google» ընկերությունը չի կարդում ուրիշների նամակները, այլ պարզապես տեսածրում է դրանք՝ սփամ և վտանգավոր ծրագրեր հայտնաբերելու նպատակով:

«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է հրապարակել ընկերության մամուլի ծառայությունը:

«Մեր ավտոմատացված սարքերը տեսածրում են փոստը, որպեսզի կանխեն սփամի տարածումը և հայտնաբերեն վտանգավոր ծրագրերը: Նույնատիպ համակարգերն օգտագործվում են նաև համապատասխան գովազդային հայտարարություններ ցուցադրելու համար: Որևէ մարդ այդ գործընթացում ներգրավված չէ», - ասված է ընկերության հայտարարության մեջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը