Աշխարհ

20.09.2015 15:05


Հունաստանի ափերին 46 ներգաղթյալներով նավակ է խորտակվել

Հունաստանի ափերին 46 ներգաղթյալներով նավակ է խորտակվել

Հունական Լեսբոս կղզու ափերին նավակ է խորտակվել, որը մոտ 46 ներգաղթյալի էր տեղափոխում։ Այս մասին հայտնում է Associated Press–ը։

Հունաստանի առափնյա պահակախումբը 26 մարդու է փնտրում, ովքեր համարվում են անհայտ կորած։ Խորտակման ժամանակ մոտակայքում գտնվող երկու նավերի հաջողվել է 20–ին փրկել։

Ներգաղթյալների ազգության մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը