Աշխարհ

20.09.2015 21:50


Հռոմի պապն ու Ֆիդել Կաստրոն հանդիպեցին

Հռոմի պապն ու Ֆիդել Կաստրոն հանդիպեցին

Կուբայի մայրաքաղաքում այսօր հանդիպել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և Կուբայի հեղափոխության 89-ամյա առաջնորդ Ֆիդել Կաստրոն: Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Հանդիպումը տևել է 30-40 րոպե՝ ոչ պաշտոնական միջավայրում:

Հռոմի պապը Կաստրոյին հանդիպել է Հավանայի Հեղափոխության հրապարակում անցկացված առավոտյան պատարագից հետո։

Կուբա պոնտիֆիկոսի այցը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 22-ը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը