Աշխարհ

22.09.2015 21:40


ԱՄՆ–ը 400 մլն դոլարի մարդասիրական օգնություն կցուցաբերի Սիրիային

ԱՄՆ–ը 400 մլն դոլարի մարդասիրական օգնություն կցուցաբերի Սիրիային

Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով ԱՄՆ-ը նախատեսում է հավելյալ 419 մլն դոլար տրամադրել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էռնեստը:

Նա նշել է, որ այդ գումարները ծախսվելու են շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու, ջուր և սննդամթերք գնելու, ինչպես նաև փախստականների ապրուստը կազմակերպելու վրա։ Բացի այդ, Էռնեստը հիշեցրել է, որ երկրի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են ավելի շատ փախստականներ ընդունել, քան նախատեսվում էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը