Աշխարհ

22.09.2015 18:40


Մեքսիկայի իշխանությունները գերմանական դրոշով նավից 170 կգ կոկաին են առգրավել

Մեքսիկայի իշխանությունները գերմանական դրոշով նավից 170 կգ կոկաին են առգրավել

Մեքսիկայի իշխանություններին հաջողվել է 170 կգ կոկաին առգրավել։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ` թմրանյութը հայտնաբերվել է «Մոնտե Օլիվա» նավում, որն Ալտամիրա նավահանգիստ է մտել Գերմանիայի դրոշի ներքո:

Նավում հայտնաբերել են բեռնարկղի մեջ թաքցրած 5 ճամպրուկ, որոնցում թմրանյութով լի 150 տոպրակ է եղել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը