Աշխարհ

23.09.2015 16:25


ԱՄՆ–ում դեմոկրատներն արգելափակել են պաշտպանության ծախսերի մասին օրենքը

ԱՄՆ–ում դեմոկրատներն արգելափակել են պաշտպանության ծախսերի մասին օրենքը

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության սենատորներն արգելափակել են 2016թ. ֆինանսական տարվա՝ պաշտպանությանն ուղղված ծախսերի մասին օրենքը: Այս մասին տեղեկացնում է «Reuters»-ը:

Նշվում է, որ օրենքի ընդունման համար անհրաժեշտ էր 60 ձայն, սակայն քվեարկության ընթացքում կողմ է արտահայտվել 53 սենատոր, դեմ՝ 41։

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ ամերիկյան իշխանությունները 2016թ. բյուջեով պաշտպանության վրա նախատեսում են 561 մլրդ դոլար ծախսել, ինչը թույլատրելի շեմից 37 մլրդ դոլարով բարձր է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը