Աշխարհ

23.09.2015 18:03


Օմսկի ոստիկանությունը ձերբակալել է տեղի խանութների անվարժ կողոպտիչներին (տեսանյութ)

Օմսկի ոստիկանությունը ձերբակալել է տեղի խանութների անվարժ կողոպտիչներին (տեսանյութ)

ՌԴ Օմսկ քաղաքի ոստիկանները ձերբակալել են կողոպտիչների, որոնք վերջին 2 ամսվա ընթացքում 4 «հարձակում» են իրականացրել խանութների վրա և աչքի ընկել իրենց անվարժ պահվածքով:

Ինչպես տեղեկացնում է «fapnews.ru»-ն, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Օկտյաբրսկի շրջանի խանութներից մեկում: Տեսախցիկի արձանագրած կադրերից երևում է՝ ինչպես են փողերն անընդհատ ընկնում դիմակավորված անձի ձեռքերից:

Աղբյուրի փոխանցմամբ` սեպտեմբերի 16-ին հանցագործներին ձերբակալել են: 4 խանութ կողոպտելու համար նրանց սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը